Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլև չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել և ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլևս իրավահավասար անձ չէ Պուտինի և անգամ Ալիևի կողքին՝ նրան լուրջ չեն վերաբերվում, և նա այլևս ի վիճակի չէ ինչ-որ բան հետ բերել կամ շտկել։ Երեկ Մոսկվայում մենք հերթական ստորացումն ապրեցինք, երբ բանակցություններն ընթացան ի վնաս մեզ և հօգուտ Ադրբեջանի։
Այն հայտարարության տեքստը, որը հրապարակվեց հանդիպման արդյունքում, կոմունիկացիաներին, իսկ պարզ ասած՝ Ադրբեջանի համար շահավետ ճանապարհներ ապահովելուն էր ուղղված։ Իսկ գլխավոր հարցը, որի համար ՀՀ ներկայացուցիչը պետք է կռիվ տար և ինչ-որ բան ստանար՝ մեր գերիների ու անհետ կորածների հարցը, այդպես էլ մնաց օդում կախված։ Հանդիպումից հետո Փաշինյանն էլ խոստովանեց, որ ռազմագերիների հարցը լուծել չհաջողվեց։ Էլ չենք խոսում Արցախի կարգավիճակի հարցի մասին, որը հարյուրապատիկ ավելի բարդ է, քան գերիների հարցը, որը և՛ օրախնդիր է, և՛ հումանիստական, և՛ առավել դյուրին լուծելի։ Հատկապես որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում էլ դրա մասին հիշատակում կա։
Արդյունքում ստիպված ենք արձանագրել, որ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ լուծել մեր պետության, մեր հասարակության առջև կանգնած խնդիրները։ Եվ մեր սահմանների հարցը մնացել է համայնքապետերի ու սահմանամերձ համայնքների բնակիչների, գերիների հարցը՝ նրանց հարազատների, Արցախի կարգավիճակի հարցը՝ արցախցիների հույսին։ Սա երկրում ճգնաժամ ու նախահեղափոխական նոր իրավիճակ է ստեղծել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: