|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվան համարում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է իր «կառուցողական խոսքն» ասել Սիրիայում ստեղծված իրադրության կապակցությամբ այնպես, ինչպես արեց Եմենի դեպքում. ԱԽ բաց նիստի ժամանակ ելույթ ունենալով` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Դեսպանը իր արեւմտյան գործընկերներին հիշեցրել է, որ Սիրիայի հարցով ռուս-չինական բանաձեւի նախագիծը, «կողմնորոշված կարգավորման, այլ ոչ թե հակամարտության սրման ուղղությամբ», ԱԽ անդամների տրամադրության տակ է:
«Ակնհայտ է, որ Սիրիայի նկատմամբ միջազգային հանրության որոշ անդամների ռազմավարությունը` սպառնալիքների, ճնշումների, երկրում իրադրությունը սրող պատժամիջոցների ռազմավարությունը, արդյունք չտվեց»,- հայտարարել է Չուրկինը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո էին դրել ԱԽ` Սիրիայի հարցով արեւմտյան բանաձեւի նախագծի վրա: