|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեք օր է` Բաղրամյան պողոտայի ցույցը մեկնաբանում են նաև միջազգային լրատվամիջոցները, որոնց թվում են ռուսական մի քանի լրատվամիջոցներ: Այն, թե ինչպես են լուսաբանում սոցիալական ուղղվածություն ունեցող բողոքի ցույցը, հասարակության լայն զանգվածների մոտ ցասում է առաջացրել, քանի որ որոշ ռուսական լրատվամիջոցներ բողոքի հետևում տեսնում էին նմանություն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ, մայդանի հետ և այլն:
Քիչ առաջ, երբ ռուսական «Lifenews»-ի թղթակիցը stend-up ֆորմատում լուսաբանում էր ցույցը, մի կին զայրացավ թղթակցի վրա` ասելով, որ սխալ բաներ է խոսում:
«Ոչ մի մայդան էլ չկա, որտե՞ղ եք Երևանում տեսնում մայդան, որ նման բաներ եք խոսում, պարզապես բավական է սադրեք»,- զայրացավ կինը` նշելով, որ առաջին դեպքը չէ, որ ռուսական լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում ամեն ինչ: