| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գասպար Կիրակոսյանի պատմությունը
1895 թ., Մուշի Ոտնչոր գյուղ
Սոնյա Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը: Ըստ Գասպար Կիրակոսյանի որդու` Գևորգ Ներսիսյանի պատմածի, գաղթի ժամանակ իր ծնողները դեռ մեկ տարվա ամուսնացած չեն եղել, իր մայրը հղի է եղել և ծննդաբերել է ճանապարհին՝ սայլի վար: Սովից ու մրսելուց երեխան մի քանի օրականում մահացել է:
Նկարում ` Կիրակոսյան Գասպար Ներսեսի, ծնվ. 1895 թ. Մուշի Ոտնչոր գյուղում: Կողքին նրա կինն է` Կիրակոսյան Ֆիդան Թորոսի, ծնվ. 1900թ. նույն գյուղում: Լուսանկարն արված է Բաթումիում:
«Ըստ Գասպար Կիրակոսյանի որդու` Գևորգ Ներսիսյանի պատմածի, գաղթի ժամանակ իր ծնողները դեռ մեկ տարվա ամուսնացած չեն եղել, իր մայրը հղի է եղել և ծննդաբերել է ճանապարհին՝ սայլի վար:
Սովից ու մրսելուց երեխան մի քանի օրական մահացել է: Մուշից նրանց դուրս էր բերել Անդրանիկն իր զորքով: Ճանապարհին հոգնածությունից ու սովից շատերի երեխաներն են մահացել:
 Մի դեպք է պատմել Ֆիդան Կիրակոսյանը, որ կամուջի վրայով անցնելիս (նա չեր հիշում, թե դա որ կամուրջն է եղել. այդ ժամանակ  նոր էր 15 տարին բոլորել և երբեք գյուղից դուրս չէր եղել) մի կին մահացած երեխային նետել է գետը:
Զորավար Անդրանիկը տեսել է դա և բոլորի ներկայությամբ խիստ ասել, որ այս երեխաների համար է ինքն այսքան բան անում. «Ինչ է՝ կարծում եք՝ ձեր արյունը կարմիր է, քան երեխայինը, ուրեմն դու էլ գնա նրա հետևից», ու մորն էլ ջուրն է նետել: Այս դեպքից հետո այլևս ոչ մի կին չի համարձակվել երեխային թողնել կամ գցել ջուրը:
Այս զորքի մեջ է եղել նաև Կիրակոսյան Գասպարի եղբայրը` Մանուկ Կիրակոսյանը: Ֆիդանը ունեցել է մի եղբայր` անունը Զաքար: Եղբորից լուր չի ունեցել, թե ինչ է նրա հետ պատահել` չի իմացել:
Նրանք սկզբում գալիս են Սպիտակ, այնունետև, ըստ որոշ տվյալների, գնում են Բաթում՝ իրենց բարեկամների մոտ: Բարեկամների անունները և ազգակցական կապը ճշտում ենք, քանի որ շատերը մահացել են և որևէ մեկին գտնելը բարդացել է»: