|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։
Նոր պահանջների համաձայն՝ նշված ծանուցումների ներկայացման կարգը կախված կլինի գործատուի կարգավիճակից։
Եթե օտարերկրյա քաղաքացին աշխատանքային գործունեություն է իրականացնում ֆիզիկական անձի մոտ, ապա նա պարտավոր է ինքնուրույն ծանուցում ներկայացնել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին՝ արտոնագիր (պատենտ) ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում։
Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին աշխատում է իրավաբանական անձի մոտ, ապա աշխատանքային պայմանագիր կնքելու և այն լուծելու մասին ծանուցումները Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին պետք է ներկայացնի գործատուն՝ եռօրյա ժամկետում։
Հարկ է նշել, որ օտարերկրյա քաղաքացու աշխատանքից ազատման մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 000 ռուբլու չափով վարչական տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով։
Օտարերկրյա քաղաքացու աշխատանքային գործունեության մասին ծանուցումը ներկայացնելու գործատուի համար ամենահարմար եղանակը «Պետական ծառայություններ» (Госуслуги) պետական պորտալի միջոցով դիմելն է։