Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարեց Ազատ դեմոկրատների անդամ Ալիկ Արզումանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ակնարկին, որ բոլորը պետք է գան եւ պայքարեն Ազատության հրապարակում:
Արզումանյանը նշեց, որ ինքն իր երկրում է եւ ստիպելու է, որ բոլորը հաշվի նստեն իր ցանկության հետ:
«Ես իմ խոսքը կարող եմ ասել թե' Ազատության հրապարակում, թե' Հանրապետության հրապարակում եւ թե' Բաղրամյան 26-ում, դա իմ գործն է, իմ իրավունքը: Նման բաներով, իրար հաթաթա տալով եկեք չխոսենք: Ես արգելում եմ որեւէ մեկին ինձ հաթաթա տալ, որովհետեւ ես ինքս եմ հաթաթա տվողը: Ինձ որեւէ մեկը որեւէ հարթակում, թող չասի, ով այստեղ չէ` վախկոտ է, նենց վախը բռնեմ-չափեմ»,- հայտարարեց ՀԱԿ նախկին անդամը եւ հավելեց նաեւ, որ ոչ ոք թող իրեն քաղաքականություն չսովորեցնի:
Պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ դուրս եկավ ՀԱԿ-ից, Արզումանյանը նշեց, որ կային գաղափարական հակասություններ եւ հավելեց, որ «իրենք կարող են համախմբված լինել այնքանով, որքանով ընդունում են, որ սա ավազակապետություն է»:
Ֆորումին ներկա մի կին էլ տեղից շտապեց նշել, թե Արզումանյանը հոգով-սրտով իրենց հետ է: