Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք այսպիսի՞ Հայաստան էիք ուզում կառուցել՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին․ ռեպրեսիաներ, մարդկանց թիրախավորում։ «Հայաստանում կոշտ ռեպրեսիաներ չկան եւ չեն կարող լինել»:
Իրավական վերջին քայլերը ձեր թիմի մոտ հարցականներ չե՞ն առաջացնում՝ վաղն էլ կարող են ձեր նկատմամբ այդպես վարվել։ «Հարցականներ չկան, հետեւաբար, վաղվա համար մտահոգություն՝ նույնպես։ Ռեպրեսիաներ էլ չեն կարող լինել, որովհետեւ ես թույլ չեմ տալիս դա»:
Ինչպե՞ս թույլ չեք տա։ «Որովհետեւ ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի, թե չլինի։ Հուսով եմ, ու նույն բանը դուք կարող եք ասել, մեր քաղաքացիները կարող են ասել` մենք ենք որոշում` ռեպրեսիա անե՞լ, թե՞ ոչ, որոշում ու հայտարարում ենք` ռեպրեսիա չենք հանդուրժելու. ով որ փորձեց ռեպրեսիա անել, դա համարվելու է ժողովրդի դեմ ոտնձգություն, եւ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսներով պաշտպանելու է իր ժողովրդին»:
Իսկ դատարանների փակումն ի՞նչ էր` ժողովրդավարության դրսեւորո՞ւմ։ «Քաղաքական ակցիա էր»: Այսինքն՝ սխալներ երբեք թույլ չեք տվել։ «Վստահ եմ, որ թույլ տվել ենք, տալու ենք, որովհետեւ սխալներ չեն անում նրանք, որոնք ոչ մի բան չեն անում, եւ մեռելները։ Բայց դա չի նշանակում, որ այն պահին, երբ ես մի գրքի մի թերթ կպոկեմ կամ ծառ կկտրեմ` ապօրինի, ես պետք է անպատիժ մնամ։ Ես կուզեմ, որ ՀՀ ժողովուրդն ինձ պարսավի, դատապարտի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։