Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ գործադիր մարմնի նիստ այսօր չի լինելու. «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, թե որոշ ժամանակ անց միայն հայտնի կլինի` նիստ լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Նշենք, որ վերջին օրերին կուսակցության մամլո խոսնակը մի բան է ասում, պատգամավոր Հովհաննես Սահակյանը` այլ բան: Անդրադառնալով սրան` Սահակյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ եթե նիստ լինի, ուրեմն ինքը ճիշտ դուրս կգա, թե չլինի` Շարմազանովը:
Մեր այն հարցին, թե ամեն ինչ նորմա՞լ է Հանրապետականում, Սահակյանը դրական պատասխանեց եւ վստահեցրեց. «Հանրապետականն էլ դեմոկրատական կուսակցություն է, ազատ խոսքն էլ հարգում է»:
«Վերջին 2-3 տարիների ընթացքում նիստերը գումարվել են հինգշաբթի կամ ուրբաթ, բայց այնպես էլ չէ, որ ամեն ինչ հստակ օրով է լինում»,- նշեց Հովհաննես Սահակյանը եւ խորհուրդ տվեց կես կամ մեկ ժամ սպասել, եւ ամեն ինչ պարզ կլինի:
Մի հարցում կուսակցության մամլո խոսնակի եւ պատգամավորի ասածներն, ի վերջո, համընկան: Թե' Շարմազանովը եւ թե' Սահակյանը վստահեցրին, որ 15 ՀՀԿ-ականի հավաքվելը խնդիր չէ, եթե հանկարծ որոշվի, որ նիստ է լինելու: