|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ի՞նչ է կատարվում մեզ հետ։
Տարածաշրջանում են Հարավային Կովկասով զբաղվող երեք արեւմտյան պաշտոնյա՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա ՄԽ համանախագահները + ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Լավրովը նախօրեին այց է կատարում Բաքու։
Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծն հետեւողականորեն առաջ են տանում՝ Բաքու-Ստեփանակերտ «երկխոսության» անվան տակ։
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն հանդիպում են հիւմանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով։
Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում։
Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ Արեւմուտքը գերադասում է լռել մեղավորների մասին։
Արայիկ Հարությունյանն էլ այսօր մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար։
Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ