|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոյեմբերի 6-8-ը Երեւանում տեղի կունենա «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը» թեմայով` երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող միջոցառմանը մասնակցելու համար Երեւան են ժամանելու ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մոլդովայից, Իտալիայից, Լեռնային Ղարաբաղից եւ այլ երկրներից:
Այսօրվա ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա պարբերական, եւ աստիճանաբար կընդլայնվի նաեւ մասնակիցների աշխարհագրությունը:
Իսկ գիտաժողովի նպատակը Հայաստանով հետաքրքրված, հայագիտությամբ եւ հայ ժողովրդի պատմությամբ զբաղվող հայ եւ օտարազգի գիտնականներին համախմբելն ու նրանց միջեւ կապերն ամրապնդելն է: