կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 00:44
Հասարակություն

Գիտնականներին կհիշեն նախընտրական փուլում

Գիտնականներին  կհիշեն նախընտրական փուլում

Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը Ազգային Ժողովի օրակարգում ընգրկելուն դեմ հանդես եկած պատգամավորների դիրքորոշումը պայմանավորված էր ոչ թե օրինագծի բովանդակային, կամ բյուջեի ֆինանսական պատճառներով, այլ զուտ քաղաքական, ավելի շուտ` նախընտրական շարժառիթներով:

 

Իսկ դրանք հետեւյալն են. այս պահին գիտնականների հավելավճար տալը որեւէ դիվիդենտ չի բերելու ՀՀԿ-ին ու կառավարությանը, մինչեւ ընտրություններ դեռ բավական երկար ժամանակ կա: Իսկ ընտրություների նախաշեմին նման շռայլությունը կարող է բարձրացնել կառավարության վարկանիշը գիտական միջավայրում` դրանից բխող «ընտրական» ետեւանքներով: