կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 10:21
Աշխարհ

Իսլանդիայում հայնաբերված վիկինգների առաջնորդի հինավուրց կացարանը փակուղի է մտցրել գիտնականներին

Իսլանդիայում հայնաբերված վիկինգների առաջնորդի հինավուրց կացարանը փակուղի է մտցրել գիտնականներին

Վիկինգների առաջնորդի տան մնացորդները, որոնք հայտնաբերվել են Իսլանդիայի տարածքում, փակուղի են մտցրել գիտնականներին. այս մասին հայտնում է Live Science պորտալը, նշելով՝ հնագետների կողմից պեղված օբյեկտը վկայում է այն մասին, որ կղզին վիկինգներով բնակեցված է եղել ավելի վաղ, քան նախկինում մտածում էին։ 

Նշվում է՝ հազվագյուտ գտածոն հայտնաբերվել է գյուղի և Ստադվաեւֆորդյուր ֆորտի ծայրամասում՝ Իսլանդիայի արևելյան հատվածում:

Հնագետները հայտնաբերել են մ.թ. իններորդ դարի վիկինգների երկու կացարաններ։ Մասնավորապես, ամառային բնակավայրի մնացորդներ, որն իրենից ներկայացնում է մի քանի երկար տներ։ Երկար տները վիկինգների ավանդական համայնքային կացարաններն են, որոնցում կարող էր ապրել մի քանի ընտանիք: Իսլանդիայում հայտնաբերված տներից մեկը տեղական առաջնորդի կացարանն է եղել։ 

«Մենք այստեղ գտել ենք բավական շատ արժեքավոր արտեֆակտներ, հետևաբար բարդ չէր ենթադրել, որ այս տունը պատկանել է մի մարդու, որը բարձր դիրք է զբաղեցրել սոցիալական հիերարխիայում: Ակնհայտ է, որ դա առաջնորդի տունն է»,- ասել է Իսլանդիայի հնագետներից Բարնի Էյնարսոնն ու հավելել՝ իրենց կողմից հայտնաբերված բնակավայրի մնացորդները վերաբերում են իններորդ դարի առաջին կեսին. «Այսինքն, Իսլանդիան բնակեցված է եղել ավելի շուտ, քան մենք կարծում էինք: Այս փաստը ստիպում է կղզու պատմությանն այլ տեսանկյունից նայել»։