կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 13:33
Հասարակություն

Միջին տարիքի գիտնականներին ձեռքներիցս տանում են

Միջին տարիքի գիտնականներին ձեռքներիցս տանում են

Գիտության ոլորտի երիտասարդացումը շարունակում է մնալ ակտուալ խնդիր: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին մինչև 35 տարեկան գիտնականների թիվը բավականին աճել է, սակայն կա մեծ խնդիր 35-55 տարեկան գիտնականների հարցում. որոշակի որակ և փորձ ձեռք բերելուց հետո նրանք արտասահմանից հրավերներ են ստանում ու մեկնում:

«Գիտական ծրագրերի ղեկավարների տեսանկյունից ավելացել է մինչև 35 տարեկան գիտաշխատողների թիվը, սակայն միջին տարիքի հետ կապված խնդիր ունենք, թեև ոչ ոք չի կարող նրանց ստիպել հրաժարվել ավելի բարձր աշխատավարձից և մնալ Հայաստանում: Մյուս կողմից` գիտությունը բաց համակարգ է, մարդկանց գնալը սարսափելի չէ, եթե պահում են կապը հայրենիքի հետ»,- ասաց Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ գիտական աստիճանաշնորհման համակարգում էլ պետք է փոփոխություններ լինեն, քանի որ թեկնածուականը պաշտպանողների թիվը չափազանցված է։ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան 500 թեկնածուական և 40 դոկտորական թեզեր են պաշտպանվում։ Պետք է թեզերի քանակը համապատասխանի այն գիտական ներուժին, որն այսօր Հայաստանում առկա է:

Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե դեռ տարեվերջին նրա հայտարարած՝ տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հետ կապված կա՞ արդեն հստակ ժամկետ, ե՞րբ այն կյանքի կկոչվի, Հարությունյանը պատասխանեց, որ թեև այդ ուղղությամբ քայլեր արվել են, բայց հստակ ժամկետ դեռ չկա: «Դեկտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց, որ այդ համալսարանը կյանքի կկոչվի, քանի որ այն, իրոք, անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այս պահին ունենք միայն կառավարության որոշումը, մնացածը ֆինանսական մեծ հոսքեր է ,- ասաց նա: