կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 23:00
Հասարակություն

Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հնարավոր է ջնջել հիշողությունները

Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հնարավոր է ջնջել հիշողությունները

Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հնարավոր է ջնջել հիշողությունները: Փորձերի ժամանակ նրանք կարողացել են հայտնաբերել ուղեղի այն բջիջները, որոնք որոշակի հիշողություններ են պարունակում: Այդ մասին հայտարարել է Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Շինա Ջոսլինը Բոստոնում կայացած Գիտությանն աջակցող ամերիկյան ասոցիացիայի ամենամյա նիստում, գրում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով «The Independent»-ին: 

Ճնշելով այդ բջիջների ակտիվությունը՝ գիտնականներին հաջողվել է հասնել նրան, որ մկները, որոնք սովորել էին, որ որոշակի ձայնային ազդանշանից հետո հոսանքի հարված էր լինում, դադարել են արձագանքել դրան: Երբ գիտնականները կրկին խթանեցին նույն բջիջների ակտիվությունը, հիշողությունները ձայնի հետ ասոցացվող վտանգի մասին վերադարձան:

«Այդպիսով, մենք կարող ենք «միացնել» և «անջատել» հիշողությունը»,-ամփոփել է Ջոսլինը:

Գիտնականները նշում են, որ նման մեթոդների թեստավորումը մարդկանց վրա հնարավոր չէ էթիկայի պահանջներից ելնելով, սակայն հնարավոր են համարում, որ ապագայում ցավ պատճառով հիշողությունները ջնջելով, հնարավոր կլինի հաղթահարել, օրինակ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները: