|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին: Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ... Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»,- գրել է նա: