Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Բրիտանական թագավորական համալսարանի նախկին տնօրեն, կոմսուհի Գրինֆիլդը հայտարարել է, որ եթե մարդը չափից երկար ժամանակ է անցկացնում համակարգչի դիմաց, նրա ուղեղը ֆիզիոլոգիական մակարդակով փոխվում է, ինչը հանգեցնում է պահելաձևի և ուշադրության խնդիրների. հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ նրա՝ համակարգչային խաղերը կարող են ապաակտիվացնել ուղեղի նյարդային որոշակի կապեր, քանի որ ուղեղը հարմարվում է արտաքին միջավայրի փոփոխություններին, իսկ համակարգչային խաղերը նոր միջավայրի օրինակ են: 10-11 տարեկան երեխաները միջինը 2000 ժամ են վատնում՝ նստելով համակարգչի առջև:
Ճապոնացի մասնագետները դեռևս 10 տարի առաջ էին նախազգուշացնում, որ խաղերը վնասում են ուղեղի այն գործառույթները, որոնք պատասխանատու են տեսողության և շարժումների համար, իսկ պահելաձևը և զգացմունքները մնում են թերզարգացած. հայտնում է drugs.am կայքը: