Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է եվրոպական երկրների վրա ազդեցության և Թուրքիայի դեմ վնասակար քայլեր իրականացնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TASS-ը:
««Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կարող է վնասել Թուրքիային, սա Թուրքիայի ամենամեծ դժբախտություններից մեկն է երկար տարիներ։ Նա հավաքում է այլ դեսպանների և փորձում նրանց խորհուրդներ տալ։ Նույնը անում են Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունն է կառավարում Եվրոպան»:
Նրանք մտածում էին, թե ինչ կարող են անել Թուրքիայում, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը, դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես այստեղ ամերիկյան դեսպանին ասում եմ, որ գիտեմ, թե որ լրագրողներին է հանձնարարություն տվել։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից, ես հստակ գիտեմ, թե ինչ քայլեր եք ձեռնարկել և ինչպես եք ուզում խառնել Թուրքիան»: