|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Patriot հրթիռները Թուրքիայի տարածքում չեն մնա ավելի, քան անհրաժեշտ է. ռուսաստանցի լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նաեւ երաշխավորել է, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն ուղղվի:
Ինչ վերաբերում է դրանք Թուրքիայում պահելու ժամկետին, դա, ըստ Ռասմուսենի, կախված է իրավիճակից. տեղեկացնում է Интерфакс-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Դամասկոսին, որ քիմիական զենք կիրառելու դեպքում կարժանանա միջազգային հանրության վճռական արձագանքին: «Միջազգային առաջնորդները շատ հստակ ազգանշան են ուղղել Դամասկոսին: Ուզում եմ հուսալ, որ այդ ազդանշանը Դամասկոսը ոչ միյան կլսի, այլեւ կհասկանա»,- ասել է նա:
Ռասմուսենը նաեւ հույս ունի, որ Ռուսաստանը կաջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, որը թույլատրում է 2014-ից հետո Աֆղանստանում նոր գործողություն սկսել, որը կապահովի երկարատեւ խաղաղություն ու կայունություն այդ երկրում: