|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։
Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ մեկական անդամի և թիվ 34 ԸԸՀ մեկական անդամի լիազորությունները։
ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։