Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը եւ տնտեսության լճացումը կարող են մեր պետությունում շատ լուրջ գործընթացների կատալիզատոր դառնալ, հանգեցնել մեր պետականությունը քայքայող մեխանիզմների գործարկմանը։ Եթե հիմա լուրջ փոփոխությունների չգնանք, ապա Հայաստանը դատապարտված է քաոսի և անարխիայի։
Իրավիճակն իսկապես ավելի քան լուրջ է ։ Բնակչության աղքատությունը, մարդկանց հսկայական շերտավորումը, տնտեսության լճացումը Հայաստանը վաղուց չի զգացել:Կտրուկ փոփոխությունների, պլանային արդիականացման բացակայությունը հանգեցնում է քաոսի, վերահսկողության կորստի, բուն պետության փլուզման:Սակայն ներկայիս վերնախավը մինչ օրս չի գիտակցել այն փաստը, որ իր իմպոտենտ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը Հայաստանին տանում է դեպի անդունդ, հետագայում՝ քաոսի, դեգրադացիայի, ինքնաոչնչացման։
Հայաստանին շատ է անհրաժեշտ արդիականացումը, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Աննորմալ է, երբ բոլորը բոլորի դեմ են։ Աննորմալ է, երբ շատ մեծ գումար ծախսվում է պարգևավճար բաժանելու և սեփական թիմի շահերը սպասարկելու համար, իսկ միլիարդավոր դոլարներ դուրս են բերվում Հայաստանի սահմաններից։ Աննորմալ է, երբ ուժայիններն այսօր ներքաշված են սեփական ժողովրդի դեմ պատերազմի մեջ։ Դա լավ երևում է նրանց կամայականություններից։ Նրանք գործում են օրենքից դուրս և նույնիսկ մարդասիրության նորմերից դուրս: Այսօրվա քաղաքական և տնտեսական իրավիճակում շատ աննորմալ բաներ կան։
Սակայն մեզանից յուրաքանչյուրը շահագրգռված է, որ մեր պետությունը, նրա տնտեսությունն ու հասարակությունը զարգանան: Իրավիճակը Հայաստանում վտանգավոր բնույթ է ձեռք բերել առաջին հերթին երկրի անվտանգության և բնակչության համար: Սոցիալապես ակտիվ մարդկանց մեծ մասը խորապես վիրավորված և մտահոգված է ՀՀ-ում տեղի ունեցածից: Ոչ մի՝ առողջ դատողություն ունեցող մարդ չի կարող իր հայրենիքին ճակատագրական ավարտ մաղթել, որովհետև դա մեր կյանքն է, մեր երեխաների և թոռների կյանքն է…
Նիկոլն այն մարդն է, որը չի կարող ճանաչվել ոչ միայն որպես ՀՀ-ի օրինական ղեկավար, այլեւ՝ ընդհանրապես, քաղաքական գործիչ... Նա իրավամբ արժանի է առավել բացասական բնութագրերի: Այն բանի հաշվին, որ երկրի կառավարման ապարատը նիկոլի ղեկավարման տարիների ընթացքում «մաքրվեց», եւ առանցքային պաշտոններին նշանակված են մարդիկ, որոնց նա անձամբ է ընտրել, եւ որոնք լիովին կախված են նրանից, ռեժիմը դեռևս պահպանվում է:
Պետության ղեկավարն ուղիղ առճակատման մեջ է մտել ժողովրդի հիմնական զանգվածի հետ:
Փաշինյանը հայրենակիցների հետ վարվում է ինչպես օկուպացիոն երկրի ներկայացուցիչ: Կարծես, գրոհով է վերցրել Հայաստանը, օգտվելով ընտրություններից՝ որպես պատրվակ, և հիմա գրաված տարածքի բնակիչներին ստիպում է հնազանդվել։ Թե որքա՞ն ժամանակ է դա շարունակվելու, պարզ չէ։
Նիկոլը և կառավարությունը պարտավոր են պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար, այլ ոչ թե զբաղվել պոպուլիզմով: Պետք է մշակել երկրի զարգացման իրական ռազմավարություն և մարտավարություն, այդ ժամանակ և՛ բիզնեսը, և՛ հասարակությունը կհասկանան, թե ուր է գնում Հայաստանը և ինչ կլինի նրա հետ միջնաժամկետ հեռանկարում։ Հայաստանը մե՛ր Հայրենիքն է, ինչը չես ասի ներկայիս, այսպես կոչված «էլիտայի» մասին, որը խճճվել է իր ստերի մեջ:
Պատճառը պարզ է: Նրանցից շատերը չունեն պետական մտածելակերպ և պատրաստ են սպասարկել միայն սեփական շահերը: Ահա այս «փտածից», իմ կարծիքով, Հայաստանը պետք է ձերբազատվի։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին, մեր վաղվա օրվան, դրա համար ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Այդ դեպքում, հաստատ, ոչ մի քաոս ու ընդվզում չի լինի «հայկական փողոցում»։
Նիկոլը եւ նրա հանցախումբը պետք է իմանան, որ իրենք հավերժ չեն...
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ