|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Հոկտեմբերի 16-ի երեկոյան «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել ձորը:
Վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից մեկը` Գավառի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանը մահացել է: Մյուս վիրավորը նրա ծառայակիցն է:
Տուժած զինծառայողները ունեցել են կարճատեւ արձակման թույլտվություն: Էդմոն Ալեքսանյանի ծառայության ժամկետն ավարտվում էր գարնանը: Զինվորը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ամուսնացել էր ընդամենը երկու ամիս առաջ: