|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր, ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: