|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Մեղրիում հրազենային կրակոցից սպանված զինծառայող Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Այս մասին 24News-ին հայտնեց Բասեն համայնքի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը:
«18 տարեկան, մոտ 8-9 ամսվա ծառայող, Մեղրիում էր ծառայում: Իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է` հարգված, սիրված, ինքն էլ շատ խելոք, գյուղի մեջ միշտ հարգանք դրսևորած երեխա է եղել»,- պատմեց ղեկավարը:
Մնացյանի խոսքով, շատ աշխատասեր տղա էր. «Մինչ բանակ զորակոչվելը աշխատում էր` գյուղատնտեսությամբ էր զբաղվում»:
Աղասին տան ավագ զավակն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի:
Մնացյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: