կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-14 11:17
Քաղաքական

Ձմռանն էլ է հնարավոր շինարարական աշխատանքներ իրականացնել․ վարչապետ

Ձմռանն էլ է հնարավոր շինարարական աշխատանքներ իրականացնել․ վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, ըստ եղանակային պայմանների, շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Ըստ վարչապետի` տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության կամ մերժման հարցը։ Արդյունքում` հանրային աշխատանքների կազմակերպման ժամանակ, հատկապես` ձմռանը, դժվարություններ են առաջանում։ Շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման մեջ, ըստ այդմ, կան ոչ հստակ մեխանիզմներ։

Ելնելով դրանից` վարչապետը հանձնարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` 40 օրվա ընթացքում մշակել և ներկայացնել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու մեխանիզմները, մշակել դրանց վերաբերյալ իրավական ակտ։

Հանձնարարվեց նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարին` նույնպես մշակել իրավական ակտ շինարարական ծառայությունների կատարման համար` ՏԻՄ-երի կողմից համապատասխան թույլտվության առումով։

«Վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ներկայացուցիչների հետ: Նրանք ասում են, որ ձմռանը շինարարական ծառայությունների թույլտվություն չի տրվում, աշխատանքները կուտակվում են։ Ընդհանրապես կա ստերեոտիպ, որ ձմռանը շինարարական աշխատանքներ չի կարելի իրականացնել։ Բայց հյուսիսային երկրները ո՞նց են անում: Այդ փորձը ուսումնասիրեք»,- ասաց վարչապետը։