|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները արտակարգ հանդիպում են անցկացնելու Կահիրեում` քննարկելու կազմակերպությանը Սիրիայի անդամակցության դադարեցման հարցը: Լիգայի որոշ անդամներ դեմ են այդ քայլին. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրի` կազմակերպությունը պահանջելու է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադից ներկայացնել քաղաքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը եւ դադարեցնել քաղաքացիական անձանց սպանությունները:
Արտակարգ նիստը հրավիրվում է Լիգայի ` Պարսից ծոցի արաբական երկրների խնդրանքով, որոնցից մի քանիսը, այդ թվում` Սաուդյան Արաբիան, իրենց դեսպաններին հետ են կանչել Սիրիայից: Սակայն արաբական մի շարք երկրներ մտահոգված են, որ Սիրիայում իշխանությունների տապալումը քաոս կառաջացնի տարածաշրջանում: