|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Վերջին օրերին Ռուսաստանի և արաբական երկրների միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումների ընթացքում Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդես են եկել միջազգային հանդիպման հնարավորինս արագ անցկացման օգտին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր քաղաքական և էթնո-դավանական ուժերի մասնակցությամբ, որպեսզի տրվի ազգային երկխոսության շուտափույթ մեկնարկը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները նշել են, որ նման երկխոսությունը պետք է սկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված սկզբունքներին խստորեն համապատասխան։
Ռուսական կողմը նաև համապատասխան աշխատանք է տանում Սաուդյան Արաբիայի, Կատարի և արաբական այլ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։