|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Քայրաթ Աբդրահմանովը կոչ է արել սիրիական հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված կողմերին` աջակցել աստանյան գործընթացին և հայտնել է Աստանայում նախապատրաստվող հերթական հանդիպման մասին. հայտնում է РИА Новости-ն:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ հանդիպմանը կմիանան կողմեր, որոնք մինչ այդ չեն մասնակցել բանակցություններին:
Նշենք, որ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը օրերս էլ ավելի է սրվել, երբ ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում կառավարական զորքերի ռազմաբազային: