|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լույս է տեսել Աշոտ Պետրոսյանի` ազատագրական շարժման գործիչ Շահեն Մեղրյանի մասին պատմող «Մեծն Շահեն» գիրքը:
Գրքում լուսաբանվում են հայդուկապետ Շահեն Մեղրյանի կենսագրության էջերը, Շահումյանում ազատագրական պայքարի ծավալումը, հերոսի ծննդավայրի եւ Գյուլիստանի մելիքության պատմաաշխարհագրական առանձնահատկությունները:
«Շահենենց ընտանիքը տիպական օրինակն է գյուլիստանցիների ավանդական կենցաղավարության, ամրության, հաստատակամության»,- գրում է հեղինակը` հավելելով, թե քանի որ Մեղրյանը պատմական դեմք է, ուստի եւ նպատակահարմար է նրա կենսագործունեությունն ու հոգեբարոյական կերպարը կապել իր պատմաաշխարհագրական միջավայրին:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը` ժամը 12-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում: