կարևոր
1297 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-06 16:14
Հասարակություն

Չկորցնենք մեր հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած մեր ընկերներին․․․

Չկորցնենք մեր հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած մեր ընկերներին․․․

Արևիկին Արցախում գրեթե բոլորն էին ճանաչում գեղեցիկխնամվածկատակասերշողարձակող աչքերով․․․ Իսկ ինչքա՜ն հայրենասիրություն ու նվիրում կա այդ փխրուն կնոջ մեջ․․․ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է Արևիկ Անդրյանը։ Պատերազմի առաջին իսկ օրերից մինչև Արցախի տեղահանումը, բուժաշխատողի իր առաքելությանը հավատարիմնա բուժօգնություն էր ցուցաբերում մարդկանց․․․

1988-ին Արևիկը՝ տակավին երիտասարդ տարիքում Արցախյան շարժման գաղափարակիցն էր դարձելիսկ երբ արցախցին ստիպված էր զենք վերցնել ու պաշտպանել հայրենի հողըհայրենասեր աղջիկը կամավոր բուժքույրերի շարքում էր արդեն։ Նրա ամբողջ կյանքն անմնացորդ նվիրումի տարիներ էին․․․

Արևիկն իր կյանքի կարևորագույն քայլն է համարում

-Արցախյան պատերազմի առաջին օրերին ընկերուհիներիս հետ ներկայացել եմ զինկոմիսարիատ ու ասել, որ ուզում եմ դաշտային հոսպիտալում աշխատել և մեր հողը պաշտպանող  զինվորների կողքին լինել։ Որոշումս անխախտ էր․ այդ պահին իմ մեջ մի ուրիշ Արևիկ էր իշխում։ 4 տարի շարունակ բժշկական անձնակազմով շրջել ենք Արցախի ողջ տարածքով՝  Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ղուբաթլու, Ֆիզուլի, Հադրութ… Իհարկե, սկզբից շատ ծանր ու դժվար էր տեսնել, թե ինչպես էին քո աչքի առաջ տղաները վիրավորվում, արյունաքամ լինում։ Չէինք կարողանում համակերպվել կորուստների հետ։

Հետզհետե հասկացա, որ պատերազմը նաև զոհեր է պահանջում և պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Արցունք թափելով էինք զոհված տղաների մարմինները կարգի բերում և ուղարկում հարազատներին։ Ծանր վիրավորներին առաջին օգնություն էինք ցույց տալ, կյանքի վերադարձնում և ուղարկում քաղաքային հոսպիտալ։ Ամեն մի ազատամարտիկի կյանքը փրկելիս, թվում էր՝ թե քո կյանքն ես վերագտնում։ Այդ դաժան օրերին անգամ չէինք հուսահատվում, աշխատում էինք մեզ սառնասրտորեն պահել, որ կարողանանք մարդկային կյանքեր փրկել։ Իհարկե, մեզ օգնում էր նաև մեր լավատեսությունը, որովհետև հավատում էինք, որ հաղթանակը մերն է լինելու։ Այդպես էլ եղավ։ Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի կազմակերպված էինք, միասնական, և կար ընդամենը մեկ նպատակ՝ ազատագրել մեր հողերը, կերտել ազատ ու անկախ Արցախ։ Իրար հետ մի կտոր հաց էինք կիսում, ծիծաղում ու արտասվում։ Անաղարտ ու սրտացավ փոխհարաբերություններ էին․․․

Պատերազմի ավարտից հետո Արևիկն ամուսնացել ու գեղեցիկ ընտանիք է կազմել։ Իսկ երբ ծնվել են նրա երկվորյակ երեխաները՝ տղան ու աղջիկըընտանեկան երջանկությունը բազմապատկվել է։ Արևիկի աղջիկը՝ Արփինենընտրել է մոր մասնագիտությունը։ Նա անթերի մասնագետ է լինելու արյան մեջ է մարդկային կյանքեր փրկելը․․․

-Պատերազմի ավարտից հետո ես չկարողացա առանց իմ բժիշկների ու ընկերուհիների մնալ ու շարունակեցի ծառայել զինվորական հոսպիտալում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի բուժքույր։ Թեև պատերազմն ավարտվել էր, բայց մեր սահմաններն անհանգիստ էին։ Մեր դիրքերը հաճախակի էին թիրախավորվում, կամ էլ թշնամու դիպուկահարներն էին անվրեպ գործում։ Եվ այդպես տարիներ շարունակ․․․   

Ամեն Աստծո օր խաղաղություն էի աղերսում, պայքարում զինվորների առողջության համար։

Ցավոք, մենք անցանք նաև ապրիլյան քառօրյա և 2020-ի սարսափելի պատերազմների միջով։ Կրկին զոհեր, կրկին արյուն ու լաց․․․ 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը բաժանմունքում էինք, հետո, երբ սկսեցին քաղաքը ռմբակոծել, իջանք նկուղ: Ինչե՜ր ասես, որ չենք տեսել այդ օրերին․․․ Պատերազմն ավարտվեց ցավալի ու ամոթալի ավարտով, սակայն մենք համակերպվեցինք ու շարունակեցինք ապրել մեր հողում։ Անգամ 9 ամսյա շրջափակումը չկոտրեց մեզ։ Մտածում էինք՝ դա ևս կհաղթահարենք ու սպասում էինք կյանքի ճանապարհի բացմանը։ Ավա՜ղ, շրջափակմանը հաջորդեց մեր երկրին պատուհասած ամենամեծ ողբերգությունը․ կորցրինք Արցախը, մեր թանկ հիշողություններն ու սրբությունները։ Իր հազարամյա պատմության մեջ Արցախն առաջին անգամ հայաթափվեց։

Արևիկի ընտանիքը Երևանում է հաստատվել

-Տեղահանությունից հետո հոգիս լրիվությամբ դատարկվել էր ու ծանր լռություն էր տիրում իմ մեջ․ ինքնամեկուսացել էի։ Ցավալի է գիտակցել, որ կորցրել ենք հազարավոր տղաների արյամբ պատված ու սրբացած մեր հողը։ Հետո հասկացա, որ պետք է ապրեմ, կրկին՝ հանունի․․․ Հանուն իմ երեխաների, ամուսնու ու ․․․ հետվերադարձի։ Ճիշտ է, Հայաստանն անվերապահորեն ես իմ հայրենիքն եմ համարում, սակայն ոչինչ չի կարող փոխարինել Արցախ աշխարհին, իմ հայրենի Խրամորթի օդ ու ջրին․․․ Փորձում եմ վերագտնել ինձ, չկորցնել հավատս։ Ինձ ուժ են տալիս հարազատներս, ընկերներս, հիշողություններս․․․

Մեր ընտանեկան փոքրիկ գործն ենք սկսել՝ հիմնադրելով Luna’s Bakeru ապրանքանիշը։ Զբաղվում ենք հրուշակագործությամբ՝ պատրաստելով արցախյան գաթա, փախլավա։ Փոքրուց եմ սիրում խմորեղեն պատրաստել, և այն ինձ համար միշտ հոբբի էր։ Երբ հաստատվեցինք Երևանում, որոշեցի հոբբիս դարձնել նաև եկամտի աղբյուր։ Արդեն ունենք պատվիրատուներ, ովքեր նախընտրում են արցախյան հրուշակեղենը։ Աշխատում ենք տանը, պատվերներն ընդունում առցանց։ Կարծում եմ՝ պետք է արվի հնարավորինը, որ արցախյան ամեն ինչը ճանաչելի դառնա ու երբեք չմոռացվի։ Մենք պետք է պայքարենք նաև մեր իրավունքների պաշտպանության և հետվերադարձի համար։

Շուտով մայիսի 9-նն է։ Մայիսյան եռատոնը մեզ համար միշտ հաղթանակների պանծալի օր կմնա, և այդ առթիվ շնորհավորում եմ ողջ արցախահայությանը, մարտական իմ ընկերներին։ Եկեք չկորցնենք մեր հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած ու մայր հողի համար ընկած մեր ընկերներին․․․

Օրերս Արևիկ Անդրյանի տարեդարձն էր։

Նա, շրջապատված իր զավակներով, հարազատներով ու մարտական ընկերներով, հոգու խորքում լոկ մի երազանք է պահել և հավատում է դրա իրականացմանը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ