|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Թուրքիան կշարունակի Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, կադրեր պատրաստել եւ ամեն հարցում աջակցել. այսօր հայտարարել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Ըստ 1news.az-ի` նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հաջող են զարգանում: «Մենք չունենք որեւէ քաղաքական խնդիր: Բոլոր միջազգային կազմակերպություններում ու կառույցներում մեզ ընդունում են որպես, Հեյդար Ալիեւի խոսքերով, մեկ ազգ, երկու պետություն»,- նշել է Յըլմազը:
Նա ընդգծել է երկու երկրների միջեւ ստորագրված` ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պայմանագրի կարեւորությունը, նաեւ հավելել, որ ստեղծվել է Ռազմավարական խորհուրդ, որի նիստերից մեկը կանցկացվի Բաքվում, մյուսը` Ստամբուլում: