|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանն ուզում է 100 հազար դոլար նվիրաբերել Սերբիային: Կառավարության վաղվա նիստի ժամանակ գործադիրի հավանությանը կներկայացվի որոշման նախագիծ, որով արտգործնախարարությունը խնդրում է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրեն 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տրամադրել Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սերբիային պատուհասել էր ջրհեղեղը, որի վնասը, ինչպես հայտարարել էր երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, գնահատվել է մոտ 1 մլրդ եվրո: Արտերկրից ստացված օգնությունը կարող է ծածկել վնասի մոտ 20%-ը։