|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հայաստանում մեկնարկում է «Արմենիակա» ծրագիրը: Այն հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարան է:
Ծրագրի գլխավոր նպատակն է արժևորել ընդհանուր մշակութային ժառանգությունը: «Արմենիական» հիմք է նախապատրաստում նաեւ միջազգային համագործակցության համար, ինչը հնարավորություն կտա ճարտարապետական ժառանգության մեջ ներառել քիչ հայտի աշխարհագրական տարածքների նմուշները:
Ծրագիրը նախաձեռնվել է Արմեն Հախնազարյանին նվիրված փարիզյան կոնֆերանսի ժամանակ: Այն ընտրվել է Եվրահանձնաժողովի կողմից և ստանում է վերջինիս աջակցությունը «Մշակույթ 2007-2013» ծրագրի շրջանակներում:
«Արմենիակա» տվյալների շտեմարանի և ինտերնետային կայքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբեր 13-ին` ժամը 18.00, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Իսկ հոկտեմբերի 14-ին`ժամը 18.00-ին, Հ.Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա ցուցահանդես` նվիրված հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկներին: