Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանի օրվա կապակցությամբ։ Ոստիկանության կայքում տեղադրված ուղերձում ասվում է. «ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը: Արդեն համարյա մեկ դար Հայաստանի ոստիկանությունը գործով է հավաստում, որ զավակն է իր ժողովրդի և հիմնասյուներից մեկը՝ իր պետականության:
Մենք միշտ հիշում ենք, որ ժառանգն ենք փառահեղ ու դժվարին հայոց պատմության, և այսօր, լինելով կրողը լավագույն ավանդույթների՝ պետք է նոր մտածողությամբ, մեր գործի արդիական ընկալմամբ նվիրվենք պետության զարգացմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը:
Մենք հավատարիմ ենք մեր գործին, մեր անցյալին ու ապագային, մենք ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի՝ օրենքի, ժողովրդի, պետության պահանջի կատարմանը: Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին, մեր զոհված զինակիցների հարազատներին` Հայաստանի ոստիկանության 96-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան»: