|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը և Բելառուսը պատրաստակամություն հայտնեցին զարգացնել ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ հանդիպման ժամանակ:
«Բելառուսը և Ադրբեջանը համագործակցության բարձր մակարդակ են ցույց տալիս: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ադրբեջան մեկ անգամ ևս հաստատեց այս ամենը: Մենք շատ մանրամասն զրուցեցինք նրա հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, այդ թվում` մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ունի երկար պատմություն»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ երեկ Խրենինը պաշտոնական այց է կատարել Ադրբեջան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով: