Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 17:32
Քաղաքական

Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Ղարաբաղյան հակամարտություն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, այլընտրանք չկա. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Գորան Լենմարկերը` հավելելով, որ Ադրբեջանը եւ Հայաստանը, պետք է փոխզիջումների գնան:

 

«Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները օկուպացված են, հայկական զորքերը պետք է դուրս գան այնտեղից: Հարկավոր է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք ստեղծել: Այնուհետեւ ԼՂ-ից եւ հարակից տարածքներից պարտադրված տեղահանվածները պետք է վերադառնան այդ վայրերը, իսկ հայ փախստականները` Ադրբեջան: Ամենավերջում հարկավոր է սահմանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»- ադրբեջանական գործակալության սրտով է խոսել Լենմարկերը:

 

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, նա բերել է Եվրոպայի օրինակը. որեւէ վիճելի տարածքի համար սահմանվում է ժամականավոր, ապա` վերջնական կարգավիճակ:

 

Նա նաեւ հայտնել է, որ 2008-ին Հայաստանի նախագահը հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ պատրաստ էր լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն նրան խանգարեց հայկական սփյուռքը: «Եթե այն ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները բացվեին, դա դրականորեն կազդեր ԼՂ հիմնահարցի կարգավորման վրա»,- ասել է Լենմարկերը: