Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ ռազմական գործողությունները պիտի դադարեցվեն. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային խորհրդի նիստից առաջ:
«Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա»,- նշեց դեսպանը:
Կոպիրկինն ընդգծեց՝ ՌԴ-ի խնդիրն է տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալ և, որպես միջնորդ, ստեղծել պայմաններ երկկողմանի ընդունելի ձևաչափով խնդրի լուծման համար:
«Դրան հասնելու համար ՌԴ-ն անում է ամեն ինչ, ՄԽ այլ համանախագահների հետ քննարկում է էսկալացիայի վերացման և կողմերին բանակցային սեղանի շուրջը բերելու հարցը: ՌԴ-ն ակտիվ կապի մեջ է բոլոր կողմերի հետ՝ ինչպես ՀՀ, այնպես էլ ադրբեջանական և թուրքական»,- նշեց դեսպանը:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է գործարկել Հայաստանում տեղակայված ռազմաբազան, նա արձագանքեց. «Ես կրկնում եմ՝ ՌԴ-ն անում է իրենից կախված ամեն ինչ՝ իրավիճակը խաղաղ կարգավորման դաշտ բերելու համար»: