Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսելով նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներից, նա նշել է, որ արդյունավետ քննարկում է տեղի ունեցել նաեւ շփման գծում տիրող իրավիճակի վեաբերյալ եւ եկել են այն ընդհանուր համոզմանը, որ մարդկային կորուստներն անիմաստ են, եւ պետք է անել ամեն հնարավորը, որ զինադադարի ռեժիմը չխախտվի, ու մարդիկ չզոհվեն։
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ ավելացրել է, որ նախագահի հետ քննարկել են շփման գծում լարվածության մեղմացման հարցերը եւ շփման գծում ուսումնասիրություններ կատարելու մեխանիզմների ծրագիրը, որ որոշ ժամանակ առաջ հանձնվել է կողմերին։ Ինչպես նաեւ խոսվել է անցած տարի Ադրբեջանում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների ընդունած համաձայնագրի մասին։ Իգոր Պոպովը հիշեցնելով նոյեմբերին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի մասին, հույս է հայտնել, որ առաջնորդների միջեւ կապի ստեղծման գործընթացը կշարունակվի։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման խաղաղ պայմանագրի կնքման հայտարարության մասին հարցին` Բեռնար Ֆասիեն նշել է, որ համաձայնության գալու համար անհրաժեշտ է որոշել այն շրջանակը, որում պետք է հետո բանավիճել, այլ մոտեցում գոյություն չունի։ Հիշեցնելով Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունը` նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ «նոր ռազմական գործողությունները կավելացնեն զոհերը եւ արյունահեղությունը»։ Սա, ըստ ֆրանսիացի համանախագահի, նշանակում է, որ «եթե մարդիկ միշտ խոսում են պատերազմի եւ այն մասին, թե հարցը կարող են լուծել ռազմական ուժով, ապա դա չի կարող նպաստել քննարկումների համար մթնոլորտի ստեղծմանը»։