|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ ԼՂՀ կառավարության որոշմամբ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են հանրապետության Մարտակերտի եւ Մարտունու շրջանների շրջվարչակազմի ղեկավարները, ովքեր, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, թերացել են վարկերի վերադարձման գործում:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառավարության` այսօր ընդունած որոշմամբ` Լեւոն Չալյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար: Լեւոն Չալյանը թոշակի անցնելուց առաջ զբաղեցնում էր ոստիկանության անձնագրային ծառայության պետի պաշտոնը եւ ունի ոստիկանության գնդապետի կոչում:
Չալյանը իրավապահ մարմիններում երկար տարիներ աշխատած վարչակազմի միակ ղեկավարը չէ: ԼՂՀ 7 շրջաններից արդեն 4-ում վարչակազմի ղեկավարներն իրավապահ մարմինների նախկին աշխատողներ են:
Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավար առայժմ չեն նշանակել, բայց արդեն լուրեր են պտտվում, որ նորանշանակ ղեկավարը դարձյալ կլինի ուժային կառույցներից: