|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու հայտով:
Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը թվարկեց երեք հիմնական պատճառներ, թե ինչո՞ւ էլեկտրաէներգիան կարող է թանկանալ:
«Այսօրվա հայտն ինձ համար որեւէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ իմ կառույցի»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀԾԿՀ-ն, ըստ ժողովրդի, չի ծառայում իր նպատակին, Նազարյանն արձագանքեց. «Ժողովուրդը չի էլ կարող մեր կառույցից գոհ լինել: Մեր կառույցն այնպիսի կառույց է, որ բոլորը դժգոհ են»: