Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռեգնում» գործակալությունն այսօր, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկատվություն էր տարածել, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակադաղ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը հարձակման են անցել, ու ադրբեջանական կողմից զոհեր կան:
Թե ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, փորձեցինք ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով Yerkir.am-ին այդ կապակցությամբ ասաց. «Դա աբսուրդ է, չկա նման բան, դա ապատեղեկատվություն է»:
Նման սադրիչ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, նաեւ ինչպես ենթադրվում էր, ըստ էության, ադրբեջանական կողմը հայտնում է այն զոհերի մասին, որ ունեցել էր Երասխի ուղղությամբ կատարած ոտնձգությունների օրը:
Հիշեցնենք` Yerkir.am-ը օրեր առաջ գրել էր, որ Երասխ գյուղի բնակիչները պատմել են, որ մայիսի 5-ին, երբ հակառակորդը դիպուկահար կրակ արձակեց Երասխի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից երկու զոհ ունեցանք, հայ զինվորականների պատասխան կրակից հակառակորդն, ամենայն հավանականությամբ, 1-5 զոհ ունեցավ: Գյուղացիները նշում էին, որ հայ զինվորները նկատել են հայկական դիրքերի ուղղությամբ դիպուկահար կրակ բացած 6-7` հատուկ նշանակության դիպուկահարների, որոնք պատրաստվել են հեռանալ սեւ ջիփով, ու գնդացրային կրակ ենբացել ավտոմեքենայի ուղղությամբ:
Ըստ ականատեսների` մեքենայից ընդամենը 3 հոգի են հասցրել դուրս գալ, որոնցից մեկն ընկել ու մնացել է անշարժ, իսկ երկուսը հասցրել են փախչել ու թաքնվել մոտակա եղեգնուտում: Գյուղացիների համոզմամբ` նման կրակից հետո ադրբեջանցիների ջիփի մեջ գտնվողներից եւ ոչ մեկը պետք է որ ողջ մնացած չլիներ: Նրանք վստահեցնում էին, որ ադրբեջանական կողմը առնվազն 1 զոհ ունի, եթե ոչ 5…