| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարդ պետք է հիվանդանա, որ օրգանիզմը պայքարի դրա դեմ եւ հասնի նոր որակի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր թոքաբան, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
Նրա դիտարկմամբ` շնչառական հիվանդություններով հիվանդանալու համար հիմա «լավ շրջան» է, քանի որ եղանակն «անցումային» է:
«Այս եղանակին հեշտ է հիվանդանալ, քանի որ տանը տաք է, դրսում` ցուրտ, իսկ շնչառական օրգանները պատրաստ չեն կտրուկ փոփոխության»,- ասաց բժիշկը` հավելելով, որ եղանակային փոփոխություններին ճիշտ նախապատրաստվել է պետք:
Նա խորհուրդ է տալիս տանից դուրս գալուց արագ չքայլել եւ ցուրտ եղանակին միանգամից երկար ժամանակով դրսում չմնալ:
«Ասեմ, որ թոքաբորբը կոնկրետ հիվանդություն է, որն ունի բուժման համար սահմանված հստակ ժամկետ. թոքաբորբով հիվանդ մարդը 14 օրում կա'մ պետք է բուժվի, կա'մ մահանա. չի լինում, որ մարդ ամիսներով թոքաբորբ է լինում»,- ասաց Ոսկանյանը` կատակով հավելելով, թե նույն հաջողությամբ կարո՞ղ է լինել` քրոնիկական հղիություն:
Բժիշկը պնդում է` հարկավոր է վստահել միայն պետական լիցենզիա ունեցող հիվանդանոցներին. «Վախեցեք այն մարդկանցից, ովքեր ասում են` եկեք, եւ ես ձեզ կբուժեմ միայն, ասենք, բույսերով: Բույսերով կարելի է բուժվել, բայց դա միայն բուժման կուրսի մի մասը պետք է լինի»: