|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Քրոնիկ հոգնածության սինդրոմը կարող է լինել իմունային համակարգի հիպերակտիվության հետևանք: Համապատասսխան տվյալները հրապարակված են Psychoneuroendocrinology ամսագրում. հայտնում է РИА Новости-ն:
Այդ սինդրոմը և դրան հանգեցնող գործոնները քիչ են ուսումնասիրված, սակայն վերջերս պարզվել է, որ քրոնիկ հոգնածություն նկատվել է այն հիվանդների մոտ, որոնք վիրուսային վարակներ են ունեցել:
Գիտնականները հետևել են հեպատիտ C-ով վարակված 55 հիվանդի վիճակին: Այդ հիվանդությունը ընտրվել է, քանի որ հիվանդներից մեծ մասի մոտ նախկինում քրոնիկ հոգնածություն է ախտորոշվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ սինդրոմի առաջացումը թերապիայի արդյունք չի եղել, այլ նկատվել է այն հիվանդների մոտ, որոնք իմունային համակարգը հակված է հիպերռեակցիայի:
Ըստ գիտնականների` սինդրոմի առաջացումը կարող է գենետիկ բացատրություն ունենալ: