Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խոշոր սողանքները բաժին են ընկնում մեր ժամանակներին. մեկը հոկտեմբեր 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքն է, մյուսը տեղի է ունեցել 2007-ին` Խոսրովի անտառում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:
Ըստ նրա` այս պահին ՊՆ ուղղաթիռի, քարշակի եւ երկաթուղային կռունկի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել 16 մեքենա: «Այսօր նախատեսվում է վտանգավոր գոտուց դուրս բերել եւս 7 ավտոմեքենա: Հինգ ավտոմեքենաների վարորդներ ահազանգել են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն եւ հայտնել հողաշերտի տակ մնացած իրենց ավտոմեքենաների մասին»,- ասաց Ն. Գրիգորյանը:
Սողանքն ուսումնասիրող փորձագետները վկայում են, որ ակտիվ սողանքի պայմաններում աշխատելը չափազանց վտանգավոր է, սակայն փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, շարունակում են աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց սողանքային գոտում աշխատող օպերատիվ շտաբի հետ, լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Նա հավաստիացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչեւ տեղեկություններ ստացվեն անհայտ կորածների մասին: Ըստ նախարարի` աշխատանքներում արդեն կիրառվելու է նաեւ ծանր տեխնիկա` հողաշերտը մաքրելու համար: