|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվս երկու օր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի որոշակի հատվածներում որոշակի ժամանակով կդադարեցվի կրակը` զոհվածների որոնման աշխատանքները կատարելու նպատակով: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Զոհվածների դիակների որոնողական աշխատանքների համար հատուկ միջոցառումներ են անցկացվում, այսինքն` որոշակի վայրերում ընդհանրապես կրակոցներ չեն լինում, անգամ` ատրճանակից, որպեսզի այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարվեն: Դիակների փոխանակումը և զոհվածների դիերի որոնումը մեկ-երկու օր պետք է տևի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները: Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել: