|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ցանկանում է, որ արտահերթ ընտրություններ լինեն անգամ հերթական ընտրություններից մեկ օր շուտ: Այս մասին Կարապետյանը հայտնեց yerkir.am-ի հետ զրույցում:
Մեր այն դիտարկմանը, թե դա ի՞նչ կփոխի եւ ի վերջո էական ոչ թե օրն է, այլ ընտրության արդարությունը, Կարապետյանը նկատեց, թե մի օր էլ շուտ լինի` օգուտ է: Իսկ օգուտն, ըստ Կարապետյանի, այն է, որ «սիստեմը կկոտրվի»:
Կարապետյանը երկխոսությունը համարում է անիմաստ, «քանի որ արդյունք չի տալիս»: «Պետք է փոխվի իմաստը, կարգը»,-հավաստիացնում է Ժողովրդական կուսակցության նախագահը: ՀԱԿ-ին Կարապետյանը պատրաստ է միանալ միայն մի դեպքում, «եթե ՀԱԿ-ը վճռական լինի իր գործողություններում»: