Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում են ԿԸՀ-ից։
61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
Շիրակի մարզի Անի համայնք
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե
Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։