|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովն իր հավաքականի առաջին մարզումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես` նա Հայաստանի հավաքականի` 4-0 հաշվով հաղթանակը սլովակների նկատմամբ համարել է պատահականություն` ասելով, որ խաղը կարող էր ավարտվել 4-0 հօգուտ Սլովակիայի:
Հետաքրքիրն այն է, որ Շիրոկովը առանց որևէ բան ըմբռնելու հայտարարություններ է անում` հաշվի չառնելով այն, թե վերոնշյալ խաղից հետո ինչ էր գրում համաշխարհային մամուլը Հայաստանի հավաքականի փայլուն խաղի մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկու անգամ հիանալի հաղթանակ տարավ սլովակների նկատմամբ, այնինչ ռուսները սեփական հարկի տակ պարտվեցին նրանց` չունենալով այլ հնարավորություն:
Գուցե Շիրոկովը նախանձում է...