կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 15:56
Մշակույթ

Արծաթե դարի ռուսական նորաձևությունը. ձեռակերտ տիկնիկներ՝ Ռուսական արվեստի թանգարանում

Արծաթե դարի ռուսական նորաձևությունը. ձեռակերտ տիկնիկներ՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հունիսի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագրով ցուցահանդեսը. Իրինա Վանյանը կներկայացնի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հագուստներով ձեռակերտ տիկնիկներ:

 

Վանյանը երկար տարիներ մեծ սիրով ու վարպետությանբ է զբաղվում ձեռակերտ տիկնիկների պատրաստմամբ: Ձեռակերտ տիկնիկների ստեղծման արվեստն ունի պատմական խոր արմատներ, որը մեծ տարածում ուներ նաև Ռուսաստանում. գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում պահպանվել և մայրերից աղջիկներին են փոխանցվել կտորե փոքրիկ տիկնիկներ: Ըստ ավանդույթի` տիկնիկը պետք է պատրաստվեր բարի մտադրությամբ և լավ տրամադրությամբ: Վանյանի տիկնիկները պատրաստված են հենց այդ ոգով:

 

Ռուսական արվեստի թանգարանի «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագրով ցուցահանդեսի համար պատրաստված ձեռակերտ տիկնիկները կազմում են նոր հատուկ խումբ, որը ներկայացնում է ոչ թե ազգային կամ ավանդական հագուստ, այլ Ռուսաստանի բարձր խավի զգեստները: Դրանց միջոցով հնարավորություն կտրվի պատկերացում կազմելու հարուստ հոգևոր մթնոլորտով գրավիչ այդ շրջանի` Արծաթե դարի հագուստի, զարդերի, գլխարկների, պայուսակների և նորաձևության այլ տարրերի մասին: