|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Վրաստանի ադրբեջանական երիտասարդություն» կազմակերպության նախագահ Արազ Էյվազովը բաց նամակ է ուղարկել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, որում պահանջում է ադրբեջանցիներին բարձր պաշտոնների նշանակել Վրաստանում:
Երիտասարդն իր պահանջը հիմնավորում է այն հանգամանքով, որ Վրաստանի 600 հազարանոց ադրբեջանական համայնքը ակտիվ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Նրանք սատարում են Սաակաշվիլիի թիմին եւ մշտապես հանդես են եկել պետության կայունության օգտին: Նամակում նշվում է նաեւ այն մասին, որ Վրաստանի կառավարությունում փոխնախարարների կարգավիճակով կան երկու հայեր, փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը եւ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Բայբուրթը, մինչդեռ չկա ոչ մի ադրբեջանցի: