Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր երկրների դիվանագետներ Նյու Յորքի քաղաքային իշխանություններին բավական մեծ գումար են պարտք` մոտ 17 մլն դոլար: Այն կուտակվել է երթեւեկության կանոնների խախտումների եւ չթույլատրված տեղում մեքենան կայանելու համար չվճարված տուգանքներից. տեղեկացնում է mignews.com-ը:
Այդ հարցում «չեմպիոնները» եգիպտացի դիվանագետներն են. նրանց պարտքը 1,9 մլն դոլար է: Եգիպտացիներին հետեւում են Նիգերիայի (1 մլն դոլար) եւ Ինդոնեզիայի (725 հազար դոլար) դիվանագետները:
Կոնգրեսականներ Մայքլ Գրիմը, Պիտեր Քինգը եւ Էնդոլֆուս Թաուսը օրինագիծ են մշակել, ըստ որի` այն երկրները, որոնց դիվանագետները հրաժարվում են վճարել տուգանքները, կենթարկվեն խիստ պատժի. պետդեպարտամենտը չի երկարացնի նրանց դիվանագիտական լիցենզիան, քանի դեռ պարտքը չի մարվել:
Կոնգրեսական Գրիմի խոսքերով` երթեւեկության կանոնների խախտման համար եւ այլ տուգանքների դեպքում «դիվանագիտական իմունիտետ» ասվածը չի գործում: «Նյու Յորքն առանց այդ էլ բավական ծանր ֆինանսական խնդիրներ ունի, եւ օտարերկրացիները ոչ մի իրավունք չունեն ապրել նյույորքցի հարկատուի հաշվին»,- ասել է նա: